ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանի կարգավիճակը մայիսի 29-ին Աստանայում անցկավելիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում։ Դրա մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի ծաղկել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին միանալու կամ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս»,- նշել է նա։

Օվերչուկն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության 11 տարիների ընթացքում այս երկիրը բառացիորեն ծաղկել է, այնտեղ աճել է կյանքի մակարդակը և ՀՆԱ-ն։ «Այս ամենը մեծապես տեղի է ունենում այն տնտեսական արտոնությունների շնորհիվ, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Ոչ ոք չի կարողանա դա փոխարինել Հայաստանի համար»,- ասել է նա։

Source: https://news.am/hy/news/1036677