Մենք սպասում ենք Բաքվի և Երևանի միջև «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպումների հերթականության համաձայնեցմանը։ Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հիշեցնեմ, որ այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստամբուլյան հանդիպման արդյունքներով։

Հարթակի առաջին փորձագիտական նիստում, որը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի 5-ին Պետերբուրգի համաժողովի շրջանակում, մասնակիցները ակտիվորեն արտահայտվել են առանց քաղաքականացման՝ կոնկրետ փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Լիովին կիսում ենք այդ մոտեցումը»,- նշել է Զախարովան։

Նա հավելել է, որ «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան + Ռուսաստան, Իրան և Թուրքիա) ստեղծվել է 2021 թվականին՝ տարածաշրջանում ծագող խնդիրներն ու հարցերը հենց տարածաշրջանի պետությունների և նրանց անմիջական հարևանների ուժերով լուծելու համար։

«Հենց նրանք, ինչպես ոչ ոք, բառացիորեն կենսականորեն շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղությամբ և անվտանգությամբ։

Հարթակի օրակարգը մշակվել է Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում արտաքին գործերի գերատեսչությունների գծով անցկացված երեք հանդիպումների ընթացքում և համընդհանուր բնույթ ունի։ Խոսքը բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի շուրջ փոխգործակցության մասին է՝ տրանսպորտ, էներգետիկա, մշակույթ, պայքար նոր մարտահրավերների ու սպառնալիքների դեմ։ Երկկողմ հարաբերությունների հարցեր քննարկել չի նախատեսվում։ Այս ձևաչափն այլ բանի մասին է»,- ընդգծել է Զախարովան։

Source: https://news.am/hy/news/1050019