Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն։ Այս մասին ասված է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի՝ «Վերջին զանգի» առիթով ուղերձում։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ «Վերջին զանգի» կապակցությամբ։
Շնորհակալություն ևս մեկ սերունդ կրթելու, ձևավորելու և կյանքի ճանապարհ ուղեկցելու ձեր անգնահատելի առաքելության համար։
Այսօրվա «Վերջին զանգ»-ով, սիրելի՛ շրջանավարտներ, սկսվում է ձեր կյանքի նոր և կարևոր փուլը՝ պատասխանատվության, ինքնուրույն որոշումների և սեփական ճանապարհը կառուցելու փուլը։
Վաղը հենց դուք եք լինելու այս երկրի տերը և այն որոշումների վրա ազդող ուժը, որոնք ձևավորելու են Հայաստանի ապագան։
Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն։
Եվ առաջիկա ընտրությունները դրա հնարավորությունն են։
Գնացե՛ք ընտրության, եթե ուզում եք ապրել մի երկրում, որտեղ պետական բուհերում կրթությունն անվճար է, որտեղ պետությունը մինչև ձեր աշխատելը հոգում է նաև մասնավոր բուհերում կրթության ու կեցության ծախսերը, որտեղ դուք և ձեր ապագա երեխաները կունենաք որակյալ կրթական ու առողջապահական համակարգ։
Գնացե՛ք այս ընտրություններում ձեր փնտրած արդարության հետևից։
Source: https://news.am/hy/news/1037428
Armenia
Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն. Թաթոյանը՝ շրջանավարտներին։
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։