NEWS.am-ի խմբագրություն է դիմել Երևանի մի բնակիչ՝ բավականին արդիական խնդրով։ Ընտրությունների նախաշեմին նա որոշել է ընտրողների ցուցակում ստուգել իր ընտանիքի անդամների տվյալները և տանեցիներից բացի հայտնաբերել է բոլորովին անծանոթ մի մարդու անուն-ազգանուն։
«Ենթադրում ենք, որ նա բնակարանի նախկին տերերից է։ Թե ինչ պատճառով են նրա տվյալները մնացել գրանցվածների թվում՝ չգիտենք», — պատմել է մեր զրուցակիցը։ Հաշվի առնելով անձնագրային բաժանմունքների հսկայական հերթերը՝ նա փորձել է առցանց հերթագրվել։ Պարզվել է, որ մոտակա ազատ օրը հունիսի 11-ն է, այսինքն՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից հետո։
«Ամենահետաքրքիրը սկսվեց, երբ ես զանգահարեցի կարճ համարով և ներկայացրի իրավիճակը։ Հաճելի ձայնով աղջիկը հարցրեց, թե այդ մարդն ինչո՞վ է մեզ խանգարում։ Բնականաբար, հարցի նման ձևակերպման հետ ես համաձայն չեմ և ուզում եմ մինչև ընտրությունները հաշվառումից հանել իմ ընտանիքին անծանոթ այդ մարդուն։ Երբ ես սկսեցի պնդել, ինձ խնդրեցին սպասել գծի վրա։ Մի քանի րոպե անց աղջիկը հայտնեց, որ «իրավիճակը վերանայվում է», ես պետք է վաղը նորից զանգահարեմ, և այդ ժամանակ ինձ կասեն՝ կարո՞ղ եմ գնալ, համարաթերթ վերցնել և դուրս գրել այդ մարդուն»,- պատմել է զրուցակիցը։
Նշենք, որ ԿԸՀ-ի կայքում ընտրողների ռեգիստրում որոնումը կապված է մեծ դժվարությունների հետ։ Տվյալները գտնելու համար անհրաժեշտ է իմանալ ոչ միայն անձնագրային տվյալներն ու հասցեն, այլև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համարը։ Ընտրողների մեծ մասը դա չգիտի, հետևաբար չի կարող ստուգել ցուցակները, ինչը լայն հնարավորություններ է տալիս տարաբնույթ խախտումների համար։
Source: https://news.am/hy/news/1038475
Armenia
Ձեր հասցեում անհա՞յտ քաղաքացի է գրանցված. սպասեք հունիսի 11-ին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։