ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին է ուղարկել ամերիկյան պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու մասին հուշագիրը՝ մակագրելով. «Դուք հիասքանչ եք»։ Հրապարակված փաստաթղթի լուսանցքում առկա է ԱՄՆ նախագահի անձնական ստորագրությունը, ինչպես նաև ձեռագիր հետևյալ գրությունը. «Իլհամ, դուք հիասքանչ եք»։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կասեցնում է 1992 թվականին Կոնգրեսի ընդունած «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը։ Այս դրույթով արգելվում էր ամերիկյան կառավարական ցանկացած ուղղակի օգնություն տրամադրել Բաքվին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր սոցիալական էջերում գրառում է արել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցման ժամկետը երկարաձգելու մասին հուշագրի կապակցությամբ։
Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցման ժամկետի երկարաձգման մասին հուշագիրը, Ձեր անձնական մակագրությամբ ու ջերմ խոսքերով, ինձ որպես հիշարժան նվեր ուղարկելու համար։ Բարձր եմ գնահատում այս ուշագրավ քայլը և մեծ հարգանքով եմ վերաբերվում դրան»,- ասված է հրապարակման մեջ։
Source: https://news.am/hy/news/1039968
Armenia
«Դուք հիասքանչ եք». Թրամփն Ալիևին է փոխանցել պատժամիջոցները սառեցնելու մասին հուշագիրը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։