ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 18-ին, կազմել է 365.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.81 դրամ (նվազել է 0.80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–363.5 դրամով, վաճառվում է 365.5-368 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-419 դրամով, վաճառվում է 423–430 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.00–4.09 դրամով, վաճառվում է 4.29–4.50 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 363 դրամով, վաճառվում՝ 366 դրամով:
Եվրոն գնվում է 420 դրամով, վաճառվում է 423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.03 դրամով, վաճառվում է 4.13 դրամով:
Source: https://news.am/hy/news/1056141