ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 2-ին, կազմել է 368.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 429.12 դրամ (աճել է 0.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.06 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 366–367.5 դրամով, վաճառվում է 369-471 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 422-425 դրամով, վաճառվում է 432–436 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.89-4.96 դրամով, վաճառվում է 5.08–5.30 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 367 դրամով, վաճառվում՝ 370 դրամով:

Եվրոն գնվում է 428 դրամով, վաճառվում է 432 դրամով:

Ռուբլին գնվում է 4.90-4.92 դրամով, վաճառվում է 5.03 դրամով:

Source: https://news.am/hy/news/1040278