ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 367.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.51 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.29 դրամ (աճել է 1.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.6995 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 363–364.5 դրամով, վաճառվում է 367.5-369.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-415 դրամով, վաճառվում է 421–427 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.50–4.33 դրամով, վաճառվում է 4.53–4.89 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 365.5 դրամով, վաճառվում՝ 367 դրամով:

Եվրոն գնվում է 415 դրամով, վաճառվում է 419 դրամով:

Ռուբլին գնվում է 4.28 դրամով, վաճառվում է 4.40 դրամով:

Source: https://news.am/hy/news/1049979