ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 366.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.09 դրամ (աճել է 0.8 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.6643 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 363–364.5 դրամով, վաճառվում է 367.5-369.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-415 դրամով, վաճառվում է 421–427 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.1–4.57 դրամով, վաճառվում է 4.78–4.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362դրամով, վաճառվում՝ 365.5 դրամով:

Եվրոն գնվում է 415 դրամով, վաճառվում է 419 դրամով:

Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.40 դրամով:

Source: https://news.am/hy/news/1050211