ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Concordia»-ի համահիմնադիր և խորհրդի նախագահ Նիկոլաս Լոգոթետիսի հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Concordia»-ի հետ արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հետագա ընդլայնման, Concordia-ն Հայաստանում որպես համագործակցության և երկխոսության հարթակ առաջխաղացնելու հնարավորություններին։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել «Երևանյան երկխոսություն 2026» նախաձեռնությանը ներգրավվելու և մասնակցության համար։Իր հերթին, Նիկոլաս Լոգոթետիսը վերահաստատել է պատրաստակամությունը՝ համագործակցությունը շարունակելու և այն նոր ուղղություններով զարգացնելու առնչությամբ։

Source: https://news.am/hy/news/1037089