«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը աջակիցների հետ հանդիպխումից կադրեր է հրապարակել, որում նա քննարկում է վերցնել, թե՝ ոչ մանդատները։ Աջակիցները իրենց մտահոգություններն են ներկայացրել պայքարի հետագա ուղիների մասին, ոմանք կողմ են եղել մադնատները վերցնելուն, ոմանք էլ՝ ոչ։
Նարեկ Կարապետյանը նշել է, որ պետք է եւ խորհրդարանով եւ փողոցով շարունակել պայքարը, նաեւ նշել է, որ պետք չէ խռովել ու գնալ, այլ պետք է շարունակել պայքարը. «Եթե տնվոր չենք էստեղ, էստեղ, եթե չենք նեղանալու ու գնանք, պետք է հաղթանակ ունենանք ու գալու ենք հաղթանակի։ Իրենք չեն կարողանում պայմանավորվել մեզ հետ»։
Source: https://news.am/hy/news/1046305