Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ծառին բախված ավտոմեքենա կա, հաղորդում է Shamshyan.com–ը։
Պարեկները նշված վայրում ծառին բախված հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա։ Նրանք պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, ինչպես նաև արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Source: https://news.am/hy/news/1042040