Մեծ Բրիտանիայի զինված ուժերին պատկանող «Challenger 2» տանկեր են նկատվել ռուսական սահմանից ոչ հեռու գտնվող էստոնական Վիրու շրջանում։ Այս մասին հունիսի 3-ին հայտնում է Military Watch Magazine (MWM) պարբերականը։

«Բրիտանական բանակի Challenger 2 տանկեր են տեղակայվել Ռուսաստանի հետ անմիջական սահմանին գտնվող էստոնական Վիրու շրջանում՝ տեղի զորավարժություններին մասնակցելու համար:»,- նշում է ամսագիրը։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ զրահատեխնիկան կիրառվել է Հյուսիսատլանտյան դաշինքի «Գարնանային փոթորիկ» ռազմական մանևրների ժամանակ, որտեղ մշակվել է ռուսական զինուժի դեմ մարտական գործողությունների սցենարը։

Source: https://news.am/hy/news/1040517