«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 7-ին քվեարկել է խորհրդարանական ընտրություններում։

Նա քվեարկել է Հայաստանի Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 29/29 ընտրատեղամասում։

Նշենք, որ Ազգային ժողովում կընտրվի առնվազն 105 պատգամավոր, եթե օրենսդրության առանձնահատկություններով պայմանավորված՝ լրացուցիչ մանդատներ այս կամ այն ուժերին տրամադրելու մասին նորմերը չկիրառվեն։ Հայաստանի խորհրդարանն ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ միայն կուսակցական ցուցակներով։ Հայաստանի 9-րդ գումարման խորհրդարանում տեղերի համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք։ Խորհրդարան անցնելու շեմը կուսակցությունների համար կազմում է 4%, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 8%։

Source: https://news.am/hy/news/1041552