ՙՆորք Կապիտալ՚ ներդրումային ընկերությունը և ՙՏինտակոլ՚ ընկերության իտալական գրասենյակը հայտարարում են հայ-իտալական ՙԼիտոկոլ ԱմԿո՚ ընկերության բաժնեմասերի 100% փաթեթի ձեռքբերման մասին:

Հայաստանի միաձուլումների և ձեռքբերումների այս բացառիկ գործարքը ֆինանսավորվել է Ամիօ բանկի կողմից:

Գործարքի արդյունքում, ավելի քան 25 տարի հայաստանյան շուկայում վստահություն վայելող շինարարական նյութերն այսուհետ կարտադրվեն Տինտակոլ ապրանքանիշի ներքո՝ եվրոպական բարձր ստանդարտներով:

2007թ. հիմնադրված Երևանի գործարանը ամբողջությամբ ավտոմատացված է, ունի բարձր արտադրական հզորություններ, իսկ արտադրությունում կիրառվում են նաև արհեստական բանականության գործիքներ: Այս գործարանի արտադրանքը լիովին համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, և արտադրանքի ավելի քան 40%-ն արտահանվում է:

Այս գործարքի ֆինանսական գործընկեր լինելը փաստում է հայաստանյան բիզնես համայնքի կողմից Ամիօ բանկի նկատմամբ ունեցած բարձր վստահության մասին:

Ամիօ բանկի Կորպորատիվ և ՓՄՁ բիզնեսի ղեկավար Արման Պետրոսյանն ընդգծեց գործարքի ստրատեգիական նշանակությունը բանկի համար.

ՙՍա հստակ ցուցիչ է, որ Հայաստանի բիզնես համայնքը վստահում է Ամիօ բանկին՝ որպես ֆինանսական գործընկեր: Այս գործարքը բանկի վերջին երեք տարիների տրանսֆորմացիայի տեսանելի արդյունքն է և մեզ համար շատ կարևոր ձեռքբերում: Բանկը մշտապես կանգնած է բիզնեսի կողքին և պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը հավելյալ արժեք կստեղծի պետության համար՝ խթանելով տնտեսության զարգացումը՚:

Գործարքի հեռահար նպատակը Հայաստանում տարածաշրջանային նշանակության արտադրական հաբ ստեղծելն է, որը կխթանի տեղական արտադրության ընդլայնումն ու արտահանման ծավալների աճը:

✉ [email protected] | 010 59 20 20 |  amiobank.am

Source: https://news.am/hy/news/1038181