Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների հետ։
ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ տստ տեղեկության՝ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեին Հայաստան:
Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցում, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց Գյումրու բնակիչ 54-ամյա մի տղամարդ։
Քրեական վարույթի շրջանակում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվեց մոտ 1 կգ 100 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։
Գյումրեցին կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Կատարվում է քննություն։
Source: https://news.am/hy/news/1038502
Armenia
Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով ներկրած ավելի քան 1 կգ թմրամիջոց. Գյումրու բնակիչ է ձերբակալվել (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։