Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա - Բաբայան փողոց խաչմերուկում բախվել են «Kia» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վիրավորներից 3-ը զինվորականներ են։
Source: https://news.am/hy/news/1038691
Armenia
Ազատության պողոտայում բախվել են Kia-ն և Mercedes-ը․ կան վիրավորներ, այդ թվում զինվորականներ են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։