Այս օրերին Իրանում անցկացվում են Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի, հուղարկավորության և հիշատակի միջոցառումները։ Միլիոնավոր իրանցիներ, մասնակցելով այդ միջոցառումներին, իրենց երախտագիտությունն ու գնահատանքն են հայտնել նահատակ առաջնորդի նկատմամբ․ առաջնորդի, որը ողջ կյանքը նվիրեց Իրանի հզորության և վեհության համար պայքարին և վերջում էլ իր ընտանիքի հետ զոհ դարձավ Իրանի բարձրագույն իղձերի համար։

Սեյեդ Ալի Խամենեին պարզապես անուն կամ քաղաքական գործիչ չէր։ Նա խորհրդանիշն էր իրանցիների անկախության ձգտման և նրանց իղձի՝ ունենալու անկախ, ազատ և օտար միջամտությունից զերծ Իրան։ Եթե այսօր տեսնում ենք, որ Իրանի ժողովուրդը նման ակնածանքով ու գնահատանքով հրաժեշտ տվեց նրան, ապա դա պայմանավորված է հենց այս անհերքելի իրականությամբ։ Սեյեդ Ալի Խամենեիի նահատակությունը ցույց տվեց, որ հնարավոր է սպանել մարդկանց, բայց երբեք՝ գաղափարները։

Ամերիկան և Իսրայելը, սպանելով Իրանի առաջնորդին, կոտրեցին օծանելիքի մի սրվակ, որի բույրը տարածվեց ամենուր՝ աշխարհի բոլոր ազատատենչ մարդկանց համախմբելով մեկ գաղափարի շուրջ։ Տարբեր երկրներից հազարավոր մարդկանց մասնակցությունը հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին, ինչպես նաև Իրաքում միլիոնավոր մարդկանց ներկայությունը հուղարկավորության միջոցառումներին, վկայում են այս իրողության մասին։

Իրանի նահատակ առաջնորդի հուղարկավորությունը դարձավ հաղթանակած երկրի խորհրդանիշն ու մարմնավորումը․ երկիր, որը խիզախությամբ և տոկունությամբ հաղթահարեց երկու միջուկային տերությունների դեմ անհավասար պատերազմը և, չնայած առաջնորդի նահատակությանը, թույլ չտվեց, որ թշնամիները հասնեն իրենց նպատակներին։ Իրանի թշնամիները չհասկացան, որ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին սպանելով՝ նրա գաղափարները հավերժ դրոշմեցին իրանցիների և աշխարհի բոլոր ազատատենչ մարդկանց սրտերում։

Իրանի նահատակ առաջնորդի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները դարձան աշխարհում հուղարկավարության ամենամեծ հուղարկավորություններից մեկը, իսկ գուցեև ամենամեծը՝ ցույց տալով, որ Իրանը, հենվելով իր քաղաքակրթություն կերտող ժողովրդի ուժի վրա, շարունակելու է ընթանալ անկախության, առաջընթացի և դիմակայության ճանապարհով, իսկ նրա ամենամեծ ուժը ժողովուրդն է։

Այաթոլլա Խամենեին իրենից հետո թողել է մեծ ժառանգություն։ Ժառանգություն, որը ոգեշնչման աղբյուր և ապագայի ուղենիշ կլինի Իրանի ապագայի ու նրա հաջորդ սերունդների համար։

Իրանի նահատակ առաջնորդը մշտապես առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Իրանի հայերը խորապես սիրում էին նրան, և նա նույնպես առանձնահատուկ համակրանք ուներ նրանց հանդեպ։ Նա բազմիցս այցելել է այն հայ ընտանիքներն, որոնց անդամներից մեկը զոհվել էր ութամյա պարտադրված պատերազմի ընթացքում, և բարձր է գնահատել նրանց համբերությունն ու տոկունությունը։

Այաթոլլա Խամենեին առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ և այն անվանում էր «ազնիվ հարևան»։ Նրա՝ Հայաստանի մասին արված հայտարարությունների շարքում ուշագրավ են հետևյալ հատվածները.

«Իրանն ու Հայաստանը լավ հարևաններ են, որոնք ունեն պատմական կապեր։ Ի հեճուկս ամերիկացիների ցանկության՝ Իրանի և Հայաստանի հարաբերությունները պետք է լինեն ամուր, շարունակական և բարեկամական։

Իրանն ու Հայաստանը երբեք միմյանց հետ խնդիրներ չեն ունեցել, և մենք, առաջնորդվելով մեր իսլամական ուսմունքով, մեզ պարտավոր ենք համարում բարիդրացիական վերաբերմունք ցուցաբերել մեր հարևանների նկատմամբ․․․

․․․ Այս պատերազմը (Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը) ցավալի իրադարձություն է, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, և այն պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Մենք կարևորում ենք այս տարածքներում հայերի անվտանգության ապահովումը և երկու կողմերի կողմից միջազգային սահմանների հարգումը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի միջանցքը համարում է Հայաստանի շահերին հակասող, և շարունակում է հաստատակամ մնալ այս դիրքորոշման վրա։

Մենք լրջորեն հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը, և երկու երկրների համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ շահերի վրա և անկախ այլոց քաղաքականությունից, շարունակվելու է ամբողջ ուժով»․․․

Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հուղարկավորությունը տեղի ունեցավ միլիոնավոր իրանցիների և այլ երկրների քաղաքացիների բազմամարդ մասնակցությամբ ու ներկայությամբ։ Սակայն նրա գաղափարները շարունակում են ապրել։ Իրանի և Հայաստանի երկու մեծ ժողովուրդների պատմական բարեկամության վերաբերյալ նրա բարձր ու լուսավոր գաղափարները նույնպես կշարունակեն լուսավորել ապագայի ճանապարհը։

Source: https://news.am/hy/news/1048346