Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում։ Մինչ այդ NEWS.am–ը հայտնել էր, որ այդ պաշտոնում առաջադրվել է նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։

Ընտրությունը տեղի է ունենալու վաղը՝ ՔՊ վարչության նիստում։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում փակ-գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահի թեկնածու էր ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Իսկ ավլի ուշ ԱԺ փոխնախագահների թեկնածուներ էին ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը:

Նշենք, որ Ազգային ժողովը ունենալու է 3 փոխնախագահ, որոնցից երկուսը բաժին է հասնում ՔՊ–ից, իսկ մեկը՝ ամենամեծ ընդդիմադիր ուժին։ Այս դեպքում խոսքը «Ուժեղ Հայաստան» խմբակցության մասին է։

Source: https://news.am/hy/news/1047076