Կիրակի՝ 28․06 Իրականացնելու ենք քայլարշավ դեպի Արագածի բարձրալեռնային Ռապի լիճ։ Երևանից ուղևորվում ենք Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղ, որտեղից Դաշտակիջուր գետի հովտով կսկսենք քայլել դեպի Արագածի բարձրալեռնային գոտի։ Ռապի լիճ Ռապի լիճը սառցադաշտային ծագման լիճ է, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արագածի «Հյուսիսային պատ»։ Լճի մոտ հանգստանալուց և ճաշելուց հետո կվերադառնանք Գեղաձոր գյուղ։ Արշավի երկարությունը՝ 18 կմՀարաբերական բարձրությունը՝ 800 մ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)Հանդիպման ժամը` 07։30Մասնակցության արժեքը` 9 000 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ՏրանսպորտՈւղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝Ուսապարկ (պարտադիր)Ձեռնափայտեր (պարտադիր չէ)Մեկօրյա սնունդՋուր (առնվազն 1 լիտր)ԴեղատուփԱրևային ակնոցԳլխարկ (արևապաշտպան և ձմեռային)Տաք հագուստԼապտերԱնձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Մեր արշավներին կարող են մասնակցել միայն 18-55 տարեկան միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ։ Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Վերելք ԿալասարԱրշավ դեպի Ռապի լիճԹեղենիս լեռԱրշավ դեպի Գողթանիկի ջրվեժՎերելք Դիմաց լեռԱրշավ դեպի Ջրաշուշանների լիճ

Source: https://www.armgeo.am/hike-to-lake-rapi/