Այսօր՝ մայիսի 29-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհին, Արշալույս գյուղի վարչական տարածքում, նույն գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում լոլիկի և գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրների պատճառով։
«Ամբողջ տարին աշխատում ենք, որպեսզի գարնան այս շրջանում եկամուտ ունենանք, սակայն ինչպես լոլիկը, այնպես էլ այլ գյուղմթերքներ չենք կարողանում արտահանել։ Վարկեր ենք վերցնում, հող մշակում, թունաքիմիկատներ գնում, բանվորների աշխատավարձ ենք վճարում և բազմաթիվ այլ ծախսեր անում, բայց բերքը չենք կարողանում իրացնել։ Արդյունքում վարկերը մնում են մեր ուսերին, և չենք կարողանում դրանք մարել»։
Համայնքային ոստիկանների և պարեկների հետ բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է։ Գյուղացիները հայտնել են, որ եթե խնդիրը չլուծվի, ապա իրենք կդիմեն բողոքի այլ քայլերի։
Source: https://news.am/hy/news/1039460
Armenia
Արմավիրի մարզում գյուղացիները փակել էին Երևան–Արմավիր ավտոճանապարհը․ պատճառը՝ լոլիկի արտահանման խնդիրներն են
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։