ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքել է այսօր՝ մայիսի 28–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարություններին։
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր՝ տոնական օրվա մի պահից սկսած, բազմաթիվ լրագրողներից ստանում եմ նույն հարցը՝ լսե՞լ եք վարչապետի հայտարարությունն ու ի՞նչ արձագանք կտաք։
Քանի որ այդ պահին Ապարանում մասնակցում էինք օրվա խորհրդին նվիրված տոնակատարություններին, խոստացա ավելի ուշ լսել ու արձագանքել։ Լսեցի ու անկեղծ իմ մոտ մի պարզ մարդկային ցանկություն առաջացավ․ առաջիկայում ունենալ այնպիսի վարչապետ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ, բանավիճել, փաստարկներ բերել, հակափաստարկներ լսել։
Իսկ հիմա ես եմ հարց տալիս իմ գործընկեր լրագրողներին՝ ի՞նչ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին։ Կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել, ես դեմ չեմ։
Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց։ Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, ինքը՝ բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում։ Մենք խոսում ենք երկիրը առաջ տանելու օրակարգից, իսկ իր առաջարկածը նույնն է, ինչ 8 տարի առաջ՝ բռնել, նստացնել, վանդակների մեջ գցել և այլն։ Ցավում եմ, որ սա է մերօրյա իրականությունը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի մասին նշել էր. «Մի հատ խելքդ խելքդ գլուխդ հավաքի, հլը քեզ հաշիվ տուր, դու ո՞վ ես ընդհանրապես և ում հետ ես խոսում, հանցագործ։
Հեսա քեզնով էլ կզբաղվենք, Ծառուկյան Գագիկ, պատրաստվի «Արարատ ցեմենտը» պետականացնում ենք և այդ հանցավոր գործարքի համար դու ու խնամիդ պատասխանատվություն եք կրելու Հայաստանի ժողովրդին թալանլու համար։ Եվ պատրաստվի, որ դղյակդ էլ դառնալու է ծերերի խնամքի կենտրոն մինչև 2031 թիվը։ Ես Հայաստանի ընտրողների առաջ դա խոստանում եմ։ Առյուծը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակներում։ Հետդ էլ որձ կլինի անպայման, խոստանում եմ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով իրենից «Արարատ ցեմենտը» խլելու սպառնալիքներին, Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր կառավարական ամառանոցները տրամադրել զինվորներին, նաև հայտարարել էր, որ եթե Փաշինյանը չապացուցի, որ ինքը շպիոն է, ապա որձ առյուծի վանդակն իրեն է սպասում։
Դու պատրաստվի, որ վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի. Փաշինյանը սպառնաց Գագիկ Ծառուկյանին
Source: https://news.am/hy/news/1039135
Armenia
Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ. Ծառուկյանի խոսնակը՝ Փաշինյանի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։