Արդշինբանկը Mastercard-ի հետ համատեղ անց է կացնում cashback ակցիա իր քարտապանների համար:

Օգոստոսի 3-ից մինչև հոկտեմբերի 3-ը ակցիային մասնակցող ռեստորաններում և սրճարաններում Արդշինբանկի POS տերմինալներով Արդշինբանկի Mastercard քարտերով վճարումներ կատարելիս քարտապանները կստանան 10% cashback։

Ակցիային կարող են մասնակցել Արդշինբանկի բոլոր Mastercard քարտապանները՝ բացառությամբ Mastercard Pension (կենսաթոշակային) քարտապանների։ Յուրաքանչյուր քարտի համար ամբողջ ակցիայի ընթացքում հնարավոր է ստանալ հանրագումարային մինչև 20,000 ՀՀ դրամ cashback (ներառյալ հարկերը), որը կփոխանցվի նույն քարտին ակցիայի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Առաջարկը կգործի Երևանի և մարզերի հետևյալ ժամանցային կետերում․

«Յասաման» ռեստորանների ցանց (Երևան՝ Եկմալյան 1/1, Ծովագյուղ և Ծաղկաձոր)

«Սիռովարնյա» ռեստորանների ցանց (Երևան՝ Հյուսիսային պողոտա 5 և Վազգեն Սարգսյան 2)

Cashback-ը ենթակա է հարկման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ակցիայի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ Արդշինբանկի պաշտոնական կայքում՝ հետևյալ հղմամբ։

Mastercard ստանդարտ և պրեմիում դասի քարտեր կարելի է պատվիրել Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում, բանկն ունի 74 մասնաճյուղ և ապահովում է ներկայություն Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում: Մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Source: https://news.am/hy/news/1053451