Արդարադատության նախարարությունը Հանրապետության տոնի առթիվ թողարկել է հուշամեդալ, որը խորհրդանշում է արդարադատության համակարգի շարունակական զարգացումը՝ որպես անկախ և ինքնիշխան պետության հիմնասյուն, հայտնում են նախարարությունից։
Հուշամեդալի դիմերեսին պատկերված է նախարարության կենտրոնական շենքը՝ որպես ոլորտում բարեփոխումներ իրականացնող պետական մարմին, իսկ դարձերեսին՝ Ֆեմիդան, որը հին հունական առասպելներում ներկայացվում է որպես արդարության խորհրդանիշ։
Հուշամեդալը երկու կողմերից զարդարված է հայկական ավանդական զարդանախշերով, որոնք արտահայտում են ազգային ինքնության շարունակականությունը և մշակութային ժառանգության խոր արմատները։ Ներկայացվածը ոչ միայն գեղարվեստական լուծում է, այլև՝ խորհրդանշական շեշտադրում։
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը պարգևատրվել են «Արդարադատության նախարարություն» հուշամեդալով, իսկ նախարարության այլ աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն՝ Հանրապետության տոնի առթիվ, ինչպես նաև աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։
Source: https://news.am/hy/news/1039239
World
Արդարադատության նախարարությունը թողարկել է Հանրապետության տոնին նվիրված հուշամեդալ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։