ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը այսօր Նիդերլանդների Հաագայում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի ընդհանուր հանձնաժողովում՝ ընդգծելով մի քանի կարևոր կետեր.

Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի էթնիկ զտում և Արցախի պատմամշակութային ժառանգության շարունակական ոչնչացումը։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և նրանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հարցը։

«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի առաջմղումը և Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները։

Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումները։

ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների, անվտանգության և ժողովրդավարության վիճակի վատթարացումը։

Source: https://news.am/hy/news/1047973