Շաբաթ՝ 26․09 Ունենք նոր ուղղություն։ Բարձրանում ենք Արայի լեռ, որպեսզի գագաթից տեսնենք Արարատի մայրամուտը։ Լեռան անունը կապված է Արա Գեղեցիկի մասին հինավուրց ավանդության հետ, իսկ գագաթից բացվող տեսարանները՝ հատկապես դեպի Արագած և Արարատ լեռները, վերելքը դարձնում են իսկապես առանձնահատուկ։ Արա լեռ․ Մասիսի մայրամուտը Այս անգամ մեր նպատակը միայն գագաթ հասնելը չէ․ պատրաստվում ենք օրվա վերջին լույսերը դիմավորենք բարձունքում։ Մեզ սպասվում է վերելք, մայրամուտ տեսարաններ, լիքը ֆոտոներ ու լավ ընկերակցություն։ Վերելքը սկսելու ենք Ծաղկեվանք տանող ճանապարհի սկզբնամասից։ Երթուղու երկարությունը՝ 10 կմ Հարաբերական բարձրությունը՝ 800 մ Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ Հանդիպման ժամը՝ 13։00 Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է ունենան ճակատային լապտեր։ Իջնելու ճանապարհն անցնելու ենք մթով։
Source: https://www.armgeo.am/%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%bc%e2%80%a4-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%bd%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d5%bf%d5%a8/