Մայիսի 28–ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված5 անձանցից մեկը մահացել է։
Նույն օրը պարզվել էր, որ «Honda»-ն վարել է Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Հովսեփ Ա.-ն, «Opel»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Քաջիկ Մ.-ն։
Վթարի հետևանքով Հովսեփ Ա.-ն, նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Հ.-ն և «Opel»-ի վարորդ Քաջիկ Հ.-ն, նրա ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 47-ամյա Աբրահամ Զ.-ն, 55-ամյա Գայանե Զ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի մասը «Ապարան», մի մասը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ապարանի բաժին, որ վիրավորներից Գայանե Զ.-ն գիտակցության չգալով մահացել է։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մայիսի 28-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել էին «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Փրկարարները վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել էին հատուկ տեխնիկա։
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն, ապա նրանցից երկուսը ռեանիմոբիլներով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։
Source: https://news.am/hy/news/1039895
Armenia
Արագածոտնի մարզում 4 օր առաջ տեղի ունեցած վթարի հետևանքով 5 վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։