Ընդհանուր առմամբ Հայաստանի քաղաքացիներին տրված Շենգենյան վիզաների թիվն աճել է, սակայն անհրաժեշտ է աշխատել վիզաների մերժումների տոկոսի նվազեցման ուղղությամբ։ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման մասին զեկույցի ներկայացման ընթացքում, այս մասին մայիսի 20-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության փոխտնօրեն Յոհաննես Լուխները՝
Նրա խոսքով՝ շատ կարճ ժամանակահատվածում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում։ Միևնույն ժամանակ, Լուխները հիշեցրել է, որ այս գործընթացը պահանջում է բազմաթիվ պայմանների ու պահանջների կատարում։
Նա հիշեցրել է, որ գործընթացի ավարտին Եվրահանձնաժողովն ու Հայաստանը պետք է ԵՄ-ի 27 երկրներին համոզեն, որ գործընթացը իրատեսական է և ավարտված։ Բացի այդ, գործընթացը պետք է ստանա Եվրախորհրդարանի հավանությունը։
«Ի՞նչ կլինի, եթե մենք այս գործընթացն իրականացնենք արագացված տեմպերով, իսկ առանց վիզայի ռեժիմը գործի ոչ արդյունավետ կերպով։ Այդ պատճառով մենք ընտրում ենք որակը»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Նա ընդունել է, որ ԵՄ երկրների կողմից վիզաների տրամադրման հետ կապված կան դժվարություններ՝ հավելելով, որ սա համաշխարհային երևույթ է և Հայաստանից բացի ներառում է նաև այլ կողմեր։ «Տարբեր երկրների դեսպանությունների հյուպատոսական ծառայությունները ջանքեր են գործադրել աշխատակիցների թվի ավելացման և այս խնդիրը լուծելու համար»,- նշել է Լուխները։
Source: https://news.am/hy/news/1036908
Armenia
Անհրաժեշտ է նվազեցնել ՀՀ քաղաքացիներին տրամադրվող վիզաների մերժումների տոկոսը․ ԵՀ ներկայացուցիչ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։