Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը շնորհավորել է իր հայ գործընկերոջը՝ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Այս մասին Քրիստերսոնը գրառում է կատարել X սոցիալական ցանցի անձնական էջում:
«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ Շվեդիայի և ԵՄ համագործակցության խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին մեր աջակցության շարունակությանը»,- նշել է Շվեդիայի վարչապետը:
Source: https://news.am/hy/news/1042048