Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է մի օդային խուլիգանի, ով թռիչքի ժամանակ փորձել է բացել Frontier Airlines ավիաընկերության ուղևորատար լայների դուռն ու խեղդել բորտուղեկցորդին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել Սան Խուանից (Պուերտո Ռիկո) Չիկագո (Իլինոյս նահանգ) չվերթի ընթացքում։ 51-ամյա Խուան Գաբրիել Ռեյեսը մի քանի անգամ փորձել է բացել վթարային ելքի դուռը և ներխուժել օդաչուների խցիկ: Սակայն նրան խոչընդոտել և փոքր-ինչ հանդարտեցրել են, ինչից հետո Ռեյեսը հարձակվել է բորտուղեկցորդի վրա և փորձել խեղդել նրան։ Կարգազանցին հաջողվել է սանձել միայն մյուս ուղևորների օգնությամբ։
Արդյունքում՝ ինքնաթիռն ընդհատել է թռիչքն ու հարկադիր վայրէջք կատարել Մայամիի օդանավակայանում, որտեղ էլ օրինախախտին բերման է ենթարկել ոստիկանությունը։
Source: https://news.am/hy/news/1040484
World
ԱՄՆ-ում ուղևորը փորձել է խեղդել բորտուղեկցորդին․ CNN
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։