ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։

Ըստ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի՝ ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլն։

Source: https://news.am/hy/news/1040766