Թեհրանը չի ստանա պատժամիջոցների ռեժիմի մեղմացում՝ իր բարձր հարստացված ուրանի պաշարներից հրաժարվելու դիմաց, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ոչ, ոչ, բացարձակապես բացառված է։ Պատժամիջոցների ոչ մի վերացում, ոչ»,- ընդգծել է Թրամփը PBS News հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այժմ քննարկվող գործարքը նախատեսում է պատժամիջոցների չեղարկում՝ Իրանի՝ միջուկային նյութերի հանձնման դիմաց։
Ամերիկյան առաջնորդը կրկին շեշտել է Վաշինգտոնի կոշտ պայմանները.
«Նրանք պատրաստվում են հրաժարվել իրենց բարձր հարստացված ուրանից բոլորովին ոչ հանուն պատժամիջոցների չեղարկման։ Ոչ, ոչ, ամենևին ոչ հանուն դրա»։
Այս հայտարարությունները հնչեցին Թրամփի՝ իր Truth Social սոցիալական ցանցում արված լավատեսական գրառումից ընդամենը երկու օր անց, որտեղ նա գրել էր, թե Իրանի հետ բանակցությունները «հիանալի են առաջ ընթանում»։
Չորեքշաբթի նախատեսված է նաև ԱՄՆ նախարարների կաբինետի հատուկ նիստ, որտեղ Թրամփը մտադիր է իր վարչակազմի հետ մանրամասն քննարկել մերձավորարևելյան ուղղությամբ ընթացիկ դիվանագիտական ջանքերը և համակարգել հետագա քայլերը։
Source: https://news.am/hy/news/1038900
World
ԱՄՆ-ն չի հանի Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ բարձր հարստացված ուրանը հանձնելու դիմաց. Թրամփ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։