Ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը ժամը 10:30-ին հավաքվում ենք Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։ Այս մասին հայտարարություն է տարածել ԴՕԿ կուսակցությունը։
«2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող գործի քննությունը շարունակվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում։
Մեր համոզմամբ՝ յուրաքանչյուր քաղաքացու քվեն արժանի է պաշտպանության, իսկ ընտրական գործընթացի վերաբերյալ բարձրացված բոլոր հարցերը պետք է ստանան լիարժեք, անկախ և արդար իրավական գնահատական։
Այդ նպատակով, մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշման հրապարակումը, ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը ժամը 10:30-ին հավաքվում ենք Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։
Մեր ներկայությամբ մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք խաղաղ և օրինական ճանապարհով պաշտպանել ժողովրդի կամքը, ԴՕԿ կուսակցությանը վստահված յուրաքանչյուր քվեն և ազատ ու արդար ընտրությունների սկզբունքը։
Մենք կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին և այն քաղաքացիներին, ովքեր հավատում են իրավունքի գերակայությանը, միանալ մեզ»,–ասվում է հայտարարությունում
Source: https://news.am/hy/news/1046301