«Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհը երկար դադարից հետո արդեն անցանելի է։ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ից NEWS.am–ին հայտնում են, որ հունիսի 2-ից «Ամբերդ» պատմամշակութային հնավայրը կաշխատի և կընդունի իր այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
երեքշաբթիից կիրակի՝ ժամը 10։00-20։00-ը,
ՊՈԱԿ-ից հիշեցնում են, որ Ամբերդում դեռևս 2024 թվականից մեկնարկել են վերկանգնման աշխատանքներ։ Իրականացվել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքները։ Դրանք շարունակվելու են ևս 2-3 տարի՝ զուգահեռաբար ընդունելով այցելուներին։ Անվտանգությունից ելնելով՝ այս ընթացքում միայն միջնաբերդը ժամանակավորապես «կկոնսերվացվի»։ Միջնադարյան կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել։
Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունը սկսվել է դեռ 7-րդ դարում։ 10-րդ դարում այն եղել է Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, անառիկ ամրոցի համբավ է ունեցել: 1236 թվականին ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, հետագայում այն կրկին վերակառուցվել է։14-րդ դարի վերջից երբեմնի հզոր բերդաքաղաք-ամրոցն աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, լքվել ու ամայացել է։
Այսօր Ամբերդը Հայաստանի ամենաայցելվող հուշարձաններից է, որը տարեկան միջինը 25-30 հազար այցելու է ունենում։
Source: https://news.am/hy/news/1039977
Armenia
«Ամբերդ» տանող ճանապարհը երկար դադարից հետո արդեն անցանելի է, հունիսի 2-ից կընդունի այցելուների
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։