Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման գործում ունեցած դերակատարության համար: Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ալիևի X սոցիալական ցանցի պաշտոնական էջում:
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում իմ ունեցած ելույթում հնչեցված տեսակետները կիսելու համար: Պատմական Վաշինգտոնի գագաթնաժողովի առաջին տարելիցից երկու շաբաթից էլ պակաս ժամանակ առաջ ես կցանկանայի կրկին հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տևական խաղաղության ապահովման գործում ունեցած Ձեր անգնահատելի դերի համար: Ձեր առաջնորդությունը պատմական ավանդ է ներդրել մեր տարածաշրջանը խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը մոտեցնելու գործում: Դուք իսկապես «Խաղաղության մարդ» եք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Source: https://news.am/hy/news/1050231