Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր անձնական հարաբերությունները Դոնալդ Թրամփի հետ նույնպես բարձր մակարդակի վրա են։
Ալիևը ընդգծել է ԱՄՆ նախագահի առանձնահատուկ դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում։
Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո համագործակցության և փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Նա ասել է, որ կապերը հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, և դա շատ կարևոր է մեր երկրների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար։
Source: https://news.am/hy/news/1048331