Աժ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր նախագահությանը։

«Շնորհավորում եմ ՀՀ ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներիս, ԱԺ նոր նախագահությանը` այդ պաշտոններում ընտրվելու կապակցությամբ։

Մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի բարօրության»։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, իսկ փոխնախագահներ՝ Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին կընտրեն վաղը, թեկնածուն «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն է։

Source: https://news.am/hy/news/1053767