Շաբաթ՝ 04․07․26 Իրականացնելու ենք արշավ Բուժականի լեռներով ու Ապարանի ջրամբարի ափերով։ Բարձրանալու ենք Աղավնո լեռը, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Ապարանի ջրամբարի հյուսիսարևելյան կողմում։ Բարձրությունը՝ 2309 մ։ Աղավնո լեռ և Ապարանի ջրամբար Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Թեղենյաց լեռները, Ապարանի ջրամբարը, Քասաղի կիրճն ու Արագածի գագաթները։ Այնուհետև անտառային գեղեցիկ արահետով կիջնենք դեպիՊողոս-Պետրոս եկեղեցի, որը գարնան ամիսներին հայտնվում է ջրի տակ։ Կքայլենք Ապարանի ջրամբարի ափերով և կվայելենք բնությունը։ Երթուղու երկարությունը՝ 13 կմ Հարաբերական բարձրությունը՝ 600 մ Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Մասնակցության արժեքը՝ 8 500 դրամ Հանդիպման ժամը` 8։30 Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ Ուղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1,5 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Վերելք ԿալասարԱրշավ դեպի Ջրաշուշանների լիճԱղավնո լեռ և Ապարանի ջրամբարԱրշավ դեպի Ռապի լիճՎերելք Արագած․ Արևմտյան գագաթԵրեք գագաթ Փամբակի լեռներում

Source: https://www.armgeo.am/hike-to-mount-aghavno/