Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինարարական նյութեր արտահանել Հայաստան: Դրա մասին են վկայում Պետական վիճակագրական կոմիտեի տվյալները:

Հունիսին Հայաստան է մատակարարվել 1,39 տոննա պլաստիկե շինարարական դետալներ՝ 5,91 հազար դոլարի արժողությամբ:

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 128,64 հազար դոլարի ապրանք։

Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար։ Ընդ որում, հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։

Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը հասել է 24 միլիարդ 661 միլիոն դոլարի, ինչը 1,1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտահանումը կազմել է 16 միլիարդ 320 միլիոն դոլար, ներմուծումը՝ 8 միլիարդ 341 միլիոն դոլար։ Մեկ տարվա ընթացքում արտահանումն աճել է 26,7%-ով, մինչդեռ ներմուծումը կրճատվել է 27,6%-ով։

Արտաքին առևտրի դրական սալդոն աճել է 5,9 անգամ և հասել 7 միլիարդ 979 միլիոն դոլարի։

Source: https://news.am/hy/news/1050214