«50 կգ ռեհանի զակազ կար, զանգեցին, ասեցին՝ չքաղե՛ս, Մոսկվան փակել է»։ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի բնակիչ Վարդան Ավդալյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է ռեհանի 90 տոկոսը Ռուսաստան էին արտահանում, 10 տոկոսը՝ սպառում տեղի շուկայում։ Ռուսաստանի կիրառած սահմանափակումներից հետո փորձում են ամբողջ բերքը հայկական շուկայում վաճառել։

«Մի քիչ էժան ենք տարել ներքին շուկա, բայց դե ոչինչ, չենք դժգոհում, էս ա էս երկրի, աշխարհի վիճակը։ Հուսանք ընտրություններից հետո կբացվի, խաղ ա էլի։ Կիլոգրամը 3000 դրամով էինք արտահանում, հիմա 2500–ով ենք վաճառում, բայց որ ուզեն, պիտի մի քիչ էլ իջեցնենք։ Հակառակ դեպքում պիտի քոլերը քաշենք, սպասենք լավ օրերին»,–ասում է նա։

Վարդանը պատմում է՝ ռեհանից բացի նաև կոտեմ, վարունգ, ռուկոլա ենք աճեցնում։

«Վարունգը շուկայում 100 դրամ ա դարձել, չեն էլ առնում, երևի քոլերը քաշենք արդեն, 100 դրամից ցածրը իմաստ չունի»,–հավելում է ջերմոցատերը։

Source: https://news.am/hy/news/1040072