44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է 3 755 զինծառայող։ Սրանք պաշտոնական տվյալներ են։ Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ այդ մասին հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա հայտնել է, որ 2018 թվականից մինչ օրս (մարտական գործողությունների հետևանքով — խմբ․) զոհվել է 4 273 մարդ՝ ներառյալ քաղաքացիական անձինք։
Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, չի համաձայնել այս տվյալների հետ՝ նշելով 4 991 թիվը։
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ինքն ասել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ «Դա ցույց է տալիս իմ նվիրվածությունը, որում ես ներգրավված եմ եղել 1988 թվականից։ Բայց քաղաքական առաջնորդի դերը ղարաբաղյան շարժման թակարդից դուրս գալու կամք տեսնելն ու դրսևորելն է»,- հավելել է Փաշինյանը։
Նա նշել է, որ իշխանությունն ունի նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ, որտեղ չի կարող հղում լինել Անկախության հռչակագրին, քանի որ դա կնշանակի, որ ղարաբաղյան շարժումը շարունակվում է։
Source: https://news.am/hy/news/1041018