2017 թվականի համեմատ մենք գիտության ֆինանսավորումն ավելացրել ենք 2,7 անգամ։ Այս մասին մայիսի 26-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակսության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա հավելել է, որ իշխանությունները 100-300%-ով բարձրացրել են գիտության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը։ Փաշինյանի խոսքով՝ դրա շնորհիվ է, որ այսօր Հայաստանում արտադրվում է գերժամանակակից սպառազինություն, որն օտարերկրյա արդիական տեխնիկայի հետ մեկտեղ կցուցադրվի մայիսի 28-ին Երևանում կայանալիք զինվորական շքերթի ժամանակ։
Փաշինյանը հայտնլ է, որ իշխանություններ կարողացել են 170 միլիարդ դրամի չափով ռազմարդյունաբերական համալիրի ֆինանսավորում ապահովել։ «Արդյունքում այսօր Հայաստանն ինքն է զենք արտահանում», - հավելել է նա։
Նիկոլ Փաշինյանը նաև չափազանց կարևոր է համարել զենքի գնման աղբյուրների դիվերսիֆիկացումը։ «Մենք զենք ենք ձեռք բերում ոչ թե մեկ-երկու, այլ արդեն վեց-յոթ երկրից։ Կարևոր է, որ ընտրության հնարավորություն ունենանք», - ընդգծել է նա՝ հավելելով, որ Հայաստանն արդիականացրել է իր Սու-25-երը։
Source: https://news.am/hy/news/1038485
Armenia
2017 թվականի համեմատ Հայաստանում գիտության ֆինանսավորումն ավելացել է 2,7 անգամ․ Փաշինյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։