«10 հազար ծաղիկը եթե հաշվենք լավագույն դեպքում 1000 դրամով, կազմում է 10 մլն դրամ, որը համարժեք է 25 հազար դոլարին․ դա անգամ մի ջերմոցատնային տնտեսության սովորական մի օրվա բերքի չափ էլ չի։ Պոպուլիստական քայլ է ընդամենը»։ Այս մասին այսօր հունիսի 5-ին, NEWS․am–ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության ոլորտի փորձագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանը՝ անդրադառնելով նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությանը, թե այսօր Հայաստանից Լատվիա կժամանի 10,000 ծաղիկների խմբաքանակ։
Անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահի մյուս հայտարարությանը, ըստ որի ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին, Մնացականյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի դեռ այդ աջակցությունը չի ստացվել և պարզ չէ՝ դա նվիրատվությու՞ն է, թե՞ վարկ։
Հարցին, թե ինչու՞ է Եվրոպան ընտրությունների նախաշեմին նման քայլի գնում, Մնացականյանը պատասխանեց․
«Նրանք բացահայտ ասում են, որ աջակցում են Փաշինյանին, այս նեղ իրավիճակում էլ պետք է փորձեն օգնեն»։
Անդրադառնալով կառավարության որոշմանը, ըստ որի նախատեսվում է պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանողներին փոխհատուցում տրամադրել այս ամսվա ընթացքում, Հարությունյանը նշեց․
«Կարճաժամկետում ինչ–որ կարող է տալ՝ ենթադրենք, բայց դուք հաշվեք, թե տարեկան քանի միլիոն դոլարի գյուղմթերք է արատահնվում, այդ փոխհատուցումներն ուղղակի անիրատեսական են»։
Մնացականյանի խոսքով, խնդրի լուծման միակ տարբերակը Ռուսաստաի հետ հարաբերությունների կարգավորումն է։
Source: https://news.am/hy/news/1041232