Մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Axios-ը և իսրայելական 12-րդ ալիքը, հաղորդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց ասել է, թե զանգահարում է Բենիամին Նեթանյահուին՝ խնդրելու նրան չպատասխանել Իրանի հարվածներին։
Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցում հայտնել է, որ Թրամփը նաև իրեն ասել է, որ ինքը «շատ մոտ է» Իրանի հետ համաձայնագրի կնքմանը՝ պատերազմը մեկընդմիշտ դադարեցնելու համար՝ հավելելով, որ չի ցանկանում, որպեսզի դիվանագիտական գործընթացը «տապալվի» Իրանի՝ Իսրայելի վրա հարձակման պատճառով։
«Իրանական հարվածները ոչ ոքի վնաս չեն հասցրել։ Հույս ունեմ, որ Իսրայելը չի պատրաստվում պատասխան քայլեր ձեռնարկել։ Եթե Բիբին պատասխան հարված հասցնի նրանց, ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես եղել է վերջին 47 տարիներին կամ վերջին 3000 տարիների ընթացքում», - Թրամփի խոսքն է մեջբերում Axios-ը։
Source: https://news.am/hy/news/1041846