«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը, NEWS.am-ի թղթակցի խնդրանքով, արձագանքել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որը գլխավորում է երկրում ներկայում իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պետք է դատապարտվի ոչ միայն, ինչպես նա ձևակերպեց, «փողերի լվացման», այլև «Հայաստանի շահերի դեմ ուղղված քայլերի, մասնավորապես՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ գոյություն չունեցող թեման Հայաստանի քաղաքական օրակարգ բերելու փորձերի համար»՝ դա անվանելով լրտեսական գործունեություն։

Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում Ալիևին հստակ ասել, որ թույլ չի տա որևէ ադրբեջանցու բնակեցումը Հայաստանում։

Ինչո՞ւ Փաշինյանը չի նախաձեռնել «Սաֆարովների կանխարգելման» օրինագիծը, որը կարգելի ադրբեջանցիներին և ադրբեջանական ընկերություններին հող եւ անշարժ գույք գնել Հայաստանում։ Ինչո՞ւ չի Փաշինյանը հանրությանը ճշմարտությունն ասում իր ծրագրերի մասին։

Source: https://news.am/hy/news/1038880