Հունիսի 2-ին մահացած հայտնաբերված զինծառայող զինծառայող Արամայիս Գևորգյանը Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում էր ապրում։

Հարևանները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ Արամայիսի ընտանիքը 2020 թվականին Արցախից տեղահանվելուց հետո է բնակություն հաստատել Արտիմետում, վարկով էին տունը գնել։

«Արան տան միակ տղան էր, իրենից մեծ երկու քույր ունի, ամուսնացած են։ Շատ խելոք տղա էր, ծառայությունից երբեք չի բողոքել, ամեն օր տուն էր զանգում։ Վերջին անգամ երեկ էր խոսել հոր հետ երեկոյան ժամը 18:30, գիշերը արդեն կախված են գտել»,– հավելեց հարևանը։

Արմավիրի մարզի Արտիմետ համայնքի ղեկավար Հենրիկ Միրզախանյանը NEWS.am-ին հետ զրույցում պատմեց, որ Արամայիս Գևորգյանը հունվարին տուն պետք է վերադառնար։

Արամայիսի ընտանիքը շատ օրիանակելի է եղել, հայրը զինվորական է, մայրն աշխատում է կարի գործարանում։ Հարևանների խոսքով Արամայիսը շատ համեստ և հանդարտ տղա է եղել, ոչ ոք չի հավատում, որ կարող էր ինքնասպանություն գործել։

«Արամայիսի հայրիկին առավոտյան համայնքապետարանից զանգել, կանչել և ասել էին, որ որդուն ինքնասպան են հայտնաբերել։ Վերջին անգամ ձմռանն էր արձակուրդ եկել, ոչ մի բողոք չուներ, շատ լավ վիճակում էր։ Շատ խելոք երեխա էր, ոչ մեկս չենք հավատում, որ կյանքին կարող էր վերջ տալ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեկ այլ հարևան։

Source: https://news.am/hy/news/1040366