Այսօր՝ հունիսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Source: https://news.am/hy/news/1042523