Տնտեսությունը երկիր պահողն է, ժողովրդին կերակրողն է, եթե տնտեսությունը քանդվեց, ի՞նչ է լինելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին, ԲՀԿ–ի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ սահմանելուն։

«Մի բան պետք է հասկանալ, որ տնտեսությունը չի լինում իշխանական կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում ռուսամետ կամ արևմտամետ, տնտեսությունը կամ զարգանում է, աշխատում է, կամ միանգամից քանդվում, տրաքում է։ Այսօր քանդման եզրին կանգնած ենք, այդ ժողովրդին ո՞վ է պահելու, ո՞վ է կերակրելու, վարկերն ո՞վ է փակելու։

Մարդիկ ունեցվածքը լրիվ կորցնելու են, այսպես չի կարող լինել։ Խոսում են դատարկ-դատարկ, թե մենք այլընտրանքներ ունենք։ Նրանք իրենց այլընտրանքը 10 տարի չեն կարող որևէ քայլ կատարել։ Այլընտրանքը նա է, որ մեկը փակվեց, մյուսը բացվում է»,–ասաց Ծառուկյանը։

Source: https://news.am/hy/news/1039910