ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ մի շարք խոշոր ամերիկյան ԶԼՄ-ների մեղադրել է իրանական հակամարտության հետ կապված իրադարձությունները ոչ օբյեկտիվ լուսաբանելու մեջ։

«Նույնիսկ եթե Իրանը կապիտուլացվի, ընդունի, որ իր նավատորմը խորտակվել է, օդուժը ոչնչացվել է, նույնիսկ եթե նրանց բոլոր զինվորականները դուրս գան Թեհրանից, վայր դնեն զենքը և հանձնվեն, ծանր դրության մեջ գտնվող The New York Times-ը, China Street Journal-ը, կոռումպացված և ազդեցությունը կորցրած CNN-ը և կեղծ լուրեր տարածող մյուսները միևնույն է շարունակելու են պնդել, որ Իրանը փայլուն հաղթանակ է տարել ԱՄՆ-ի նկատմամբ», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Միևնույն ժամանակ ամերիկյան ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Թրամփը Wall Street Journal անվան փոխարեն գրել է China Street Journal՝ ընդգծելով, որ իր համոզմամբ այդ թերթն ավելի մոտ է Չինաստանին, քան Ուոլ Սթրիթին։

Նաև հրապարակման մեջ Թրամփը քննադատում է դեմոկրատ քաղաքական գործիչներին այն բանի համար, որ նրանք նույնպես չեն շտապում ԱՄՆ-ի Իրանի դեմ գործողությունը հաջողված անվանել։

Source: https://news.am/hy/news/1038664