Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի - Զաքարիա Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բախվել են «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները վիրավորներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։
Source: https://news.am/hy/news/1039285
BMW
Թբիլիսյան խճուղի - Զ. Քանաքեռցի փողոցի խաչմերուկում բախվել են Volkswagen-ն ու BMW-ն. կան վիրավորներ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր BMW նորությունները Telegram-ում
Հետևիր BMW թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։